Փաշինյան․ ՀՀ-ից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մոտ 100 քաղաքացի է վերադառնում![]() 12 օգոստոսի 2020 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մոտ 100 քաղաքացի վերադառնում է Հայաստան, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ երեք ինքնաթիիռ արդեն ժամանել է, իսկ ՀՀ-ի պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ «Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում»,-գրել է վարչապետը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |