Իգդիրում երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում, այդ թվում՝ Երևանում![]() 12 օգոստոսի 2020 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ Օջախը եղել է 10 կմ խորությամբ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |