Ավինյան․ Սահմանների բացման մասով քննարկում կա ՌԴ-ի հետ ուղևորահոսքն ապահովելու համար

Ավինյան․ Սահմանների բացման մասով քննարկում կա ՌԴ-ի հետ ուղևորահոսքն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Ուղևորահոսք ապահովելու համար սահմանների բացման մասով երկխոսություն կա Ռուսաստանի հետ, հայտել է պարետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահին ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա երկկողմանի ֆորմատով է արվում։ Ցամաքային սահմանների մասով դեռևս քննարկումներ չկան ոչ Վրաստանի, ոչ էլ Իրանի հետ։ Դեռևս նույն ռեժիմն ու նույն սահմափակումները պահպանվում են», - ասել է նա։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, այն արդեն 5 անգամ երկարաձգվել է։ Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---