Պարետ. Բուհերում դասերը սեպտեմբերի 1-15-ը սկսելու հարցը քննարկվում է

Պարետ. Բուհերում դասերը սեպտեմբերի 1-15-ը սկսելու հարցը քննարկվում է

PanARMENIAN.Net - Բուհերում դասերը սեպտեմբերի 1-15-ը սկսելու հարցը քննարկվում է։ Այդ մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ տեղեկացրել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ բուհերում դասերի վերսկսման մասով քննարկվում է հիբրիդային մոդել՝ և առկա, և հեռավար ուսուցման տարբերակները։

Հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ին։

Դպրոցների մասով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մշակվել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---