Վրաստանում 5G ցանց է փորձարկվում

Վրաստանում 5G ցանց է փորձարկվում

PanARMENIAN.Net - Վրացական Magticom ընկերությունը Վրաստանում 5G ցանց է գործարկել։ Այն փորձնական է և կոմերցիոն նպատակներ չունի, հայտնում է Imedinews.ge-ն։

Bizzone.info-ն գրում է` առաջիկա երեք տարում չի ակնկալվում, որ երկրի արդյունաբերությունը կադապտացվի այս տեխնոլոգիային։ Միաժամանակ հեռախոսային շուկայի մանրածախ հատվածի ինտերնետի միջին օգտագործումը չի գերազանցում ամսական 15-20 գիգաբայթը մեկ օգտատիրոջ համար, այդ նպատակով 5G ցանցի կոմերցիոն գործարկումը դեռ արդարացված չէ։

Magticom ընկերությունը սպասարկում է Վրաստանի բնակեցված տարածքի 98%-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---