Արտագնա աշխատողները դեռ չեն կարող գնալ ՌԴ, քանի որ օտարերկրացիների մուտքի արգելքն ուժի մեջ է

Արտագնա աշխատողները դեռ չեն կարող գնալ ՌԴ, քանի որ օտարերկրացիների մուտքի արգելքն ուժի մեջ է

PanARMENIAN.Net - Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա, արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ այդ երկրի կառավարության՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին:

Հունանյանը հիշեցրել է Ավինյանի հայտարարության մասին, որ քննարկումներ են սկսվել ՌԴ-ի հետ օդային հաղորդակցության վերականգման ժամկետների ու պայմանների վերաբերյալ, որի շրջանակում էլ կհասցեագրվեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների հարցերը:

«Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Համաճարակաբանական վիճակի կառավարման քաղաքականության շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումների կայացումը յուրաքանչյուր երկրի սուրվերեն դաշտում է, և պայմանավորված չէ այլ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ կամ այդ դրության երկարաձգմամբ», - գրել է Հունանյանը:

Օգոստոսի 12-ին ՀՀ-ում 5-րդ անգամ երկարաձգվել է մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով մինչ այս դեպի ՀՀ օտարերկրացիների մուտքի արգելք կար, սակայն այն հանվել է օգոստոսի 12-ին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---