Բելառուսում զանգվածային գործադուլ է․ Միանալու է նաև Մինսկի մետրոն14 օգոստոսի 2020 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները։ Nexta Telegram ալիքի փոխանցմամբ՝ երկրի տարբեր արտադրամասերում ու ձեռնարկություններում գործադուլներ են, գործադուլի է պատրաստվում նաև Մինսկի մետրոպոլիտենը։ Տարբեր ոլորտներ արդեն հայտարարել են համապետական գործադուլին միանալու իրենց պատրաստակամության մասին՝ IT-ոլորտի ներկայացուցիչներից մինչև հանքափորներ. գործադուլի ժամի մասին հայտարարողների թիվն ավելանում է։ Երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Մինսկի տրակտորի գործարանի աշխատակիցների հետ հանդիպման է գնում։ Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ Ավելի վաղ Բելառուսի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Բարսուկովը հայտարարել էր, որ Մինսկում բողոքի ցուցերի ժամանակ ձերբակալված բոլոր անձինք օգոստոսի 14-ի առավոտից ազատ կարձակվեն ոստիկանական բաժիններց, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Արդեն իսկ ազատ արձակվածները հայտարարել են իրենց հանդեպ վատ վերաբերմունքի, ծաղրի ենթարկելու մասին։ ՆԳՆ ղեկավարն իր հերթին հերքել է ցուցարարներին ծաղրի ենթարկելու մասին հայտարարությունները։ Photo. EPA/TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |