Լուկաշենկո․ Դեռ ողջ եմ ու արտերկրում չեմ14 օգոստոսի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է լուրերը, թե հեռացել է երկրից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Սկզբի համար՝ ես դեռ ողջ եմ ու արտերկրում չեմ, ինչպես ասում են մեր որոշ հարգելի «գիտակիցները»՝ «նախագահը լքել է երկիրը և գտնվում է արտերկրում»։ Այսօր՝ ամսի 14-ին, մենք հանդիպում ենք՝ քննարկելու շինարդյունաբերության աշխատանքը»,-հայտնել է նա աշխատաժողովի ժամաակ։ Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ Երկրում շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ գործադուլի է պատրաստվում նաև Մինսկի մետրոպոլիտենը։ Գործող նախագահը մեկնաբանել է նաև երկրում ընթացքող բողոքի ցույցերն ու գործադուլները՝ նշելով, որ աշխատանքների կանգը կարող է շուկաներում կորուստների պատճառ դառնալ։ «Եթե նրանք երկու օր գործադուլ անեն, մրցակիցները՝ ռուսներն ու կանադացիները, մեզ կգերազանցեն։ Եվ շուկայում կդնեն այն, ինչ ցանկանում են։ Եթե մենք կանգ առնենք, երբեք չեն կարողանա առաջխաղացնել մեր արտադրանքը։ Մարդկանց պետք է բացատրել՝ ուզում եք գործադուլ անել, արեք, ուզում եք աշխատել՝ աշխատեք»,- ասել է Լուկաշենկոն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |