Սեպտեմբերի 1-ից բուհեը կվերաբացվեն 1-ին կուրսեցիների համար, 15-ից՝ բոլորի![]() 17 օգոստոսի 2020 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար, իսկ սեպտեմբերի 15-ից՝ մյուս ուսանողների, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին անհրաժեշտ է տեղեկանալ բուհերի պաշտոնական կայքերից: Հարությունյանի խոսքով՝ բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը՝ այն իրականացնելով հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար: Նախարարը հիշեցրել է, որ հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է, իսկ կանոնների պատշաճ չպահպանման դեպքում սահմանափակումներն անխուսափելի են: ՀՀ-ում մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում և բուհերում դասապրոցեսն ընթացել է հեռավար եղանակով։ Ավելի վաղ հայտաարվել էր, որ աշակերտները դպրոց կգնան օգոստոսի 15-ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |