ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը ՌԴ-ում մասնակցում է ՀԱՊԿ «Էշելոն-2020» զորավարժությանը

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը ՌԴ-ում մասնակցում է ՀԱՊԿ «Էշելոն-2020» զորավարժությանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը մասնակցում է օգոստոսի 17-ին Ռուսաստանի «Կապուստին Յար» զորավարժարանում մեկնարկած ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժությանը:

Այն տևելու է մինչև օգոստոսի 20-ը: ՀՀ ԶՈւ ստորաբաժանման մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև զորավարժությանը ներգրավված անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքների գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 30 զինծառայող է ընդգրկվել:

Զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակում կատարելագործելն է, ինչը բխում է անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին օպերատիվ արձագանքելու շահերից:

Զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությունների շրջանակում կմշակվեն հատուկ առաջադրանքներ՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցությունների համար:

Մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ ռազմական տեխնիկայի բեռնման և բեռնաթափման եղանակների, ռազմական գործողությունների տարածքներում ստորաբաժանումների նյութատեխնիկական համալրման, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վնասված մարտական տեխնիկայի տարհանման, վերանորոգման և այլնի կազմակերպման վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---