Թաիլանդը հոկտեմբերի 1-ից կարող է բացվել զբոսաշրջիկների համար

Թաիլանդը հոկտեմբերի 1-ից կարող է բացվել զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - Թաիլանդի տուրիզմի նախարար Պհիպհատ Ռաչտակիտպրակարան նշել է հանգստացողների համար երկրի կուրորտների բացման ամսաթիվը, նրա խոսքով, եթե հաստատվի համապատասխան պլանը, ապա Փհուկետ նահանգը հոկտեմբերի 1-ից կբացվի, փոխանցում է Lenta.ru-ն։

Զբոսաշրջիկների հոսքի հույսեր հատկապես ունեն երկրի հյուսիսային Չիանգրայ և Չիանգմայ նահանգները։ Ըստ պլանի՝ այդ նահանգներ մուտքի իրավունք կստանան միայն այն երկրների և քաղաքների բնակիչները, որտեղ մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել։

Զբոսաշրջիկները պետք է ապահովագրություն ունենան և կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, որը ստացվել է 72 ժամից ոչ վաղ։ Ժամանելուն պես նրանք պետք է հանձնեն նաև ՊՇՌ թեստ։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ չկա վստահություն, որ երկրի ղեկավարությունն օտարերկրացիների համար սահմանը կբացի։

Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով` Թաիլանդում կորոնավիրուսի 3381 դեպք ու 58 մահ է գրանցվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---