Թրամփ․ Հետաձգել եմ բանակցությունները Չինաստանի հետ՝ չեմ ուզում հիմա նրանց հետ գործ ունենալ19 օգոստոսի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է առևտրային բանակցությունները Չինաստանի հետ։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ նա չի ցանկանում հիմա գործ ունենալ ՉԺՀ հետ։ «Հետաձգել եմ բանակցությունները Չինաստանի հետ։ Գիտեք՝ ինչո՞ւ։ Ես չեմ ուզում հիմա նրանց հետ գործ ունենալ՝ հաշվի առնելով, թե ինչ արեցին նրանք այս երկրի և աշխարհի հետ։ Չեմ ուզում հիմա խոսել Չինաստանի հետ։ Նրանք կարող էին կասեցնել սա (խոսքը կորոնավիրուսի մասին է)»,- ասել է Թրամփը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ճշգրտող հարցին, թե կարող է արդյոք ԱՄՆ-ն դուրս գալ Չինաստանի հետ առևտրային գործարքի առաջին փուլից, նախագահն ասել է, որ դեռ կմտածի։ ԱՄՆ և Չինաստանի միջև Վաշինգտոնում հունվարի 15-ին տեղի է ունեցել երկու երկրների միջև առևտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ պայմանավորվածությունների կնքման արարողությունը։ Փաստաթղթերը ստորագրել են Թրամփը և Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն։ Չինաստանը համաձայնել է $76.7 միլիարդով և $123.3 միլիարդով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները համաձայնագրի գործողության առաջին և երկրորդ տարում։ Խոսքը գնում է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ այլ ապրանքների մասին։ Վաշինգտոնը կարծում է, որ այդպիսով կկարողանա զգալիորեն կրճատել առևտրային պակասուրդը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |