Գիտնականները երեխաների հետկորոնավիրուսային համախտանիշն առանձին հիվանդություն են համարել

Գիտնականները երեխաների հետկորոնավիրուսային համախտանիշն առանձին հիվանդություն են համարել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով հիվանդացած երեխաների մոտ Բազմասիստեմային բորբոքային համախտանիշը (MIS-C) առանձին հիվանդություն է և տարբերվում է Կավասակիի համախտանիշից, որի հետ այն նախկինում կապվում էր։ Այդ մասին ասվում է Nature Medicine ամսագրում հրապարակված բրիտանացի գիտնականների հոդվածում, տեղեկացնում է «Վեդոմոստին»։

«Մեր հետազոտությունները և իմունային բջիջներում դիտարկվող փոփոխությունները վկայում են, որ MIS-C-ը, հավանաբար առանձին իմունապաթոլոգիական հիվանդություն է՝ կապված SARS-CoV-2-ի ավելի ծանր ընթացքի հետ սերոպոզիտիվ երեխաների մոտ։ Այդ իմունային խախտումների հիմքում առկա մեխանիզմները գերակա են հետագա հետազոտությունների համար»,- ասվում է հետազոտման արդյունքներում։

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 7-14 տարեկան 25 երեխայի հիվանդությունների պատմութունը, որոնք 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսային վարակի ծանր տեսակով են տառապել։ Ապաքինվելուց հետո նրանց մոտ այս կամ այն ձևով ի հայտ է եկել հետկորոնավիրուսային սինդրոմը, որն իր ախտանիշներով նման է Կավասակիի սինդրոմին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---