Դատախազություն․ Գագիկ Խաչատրյանը պետությանը մոտ 20 մլրդ դրամի վնաս է պատճառել![]() 20 օգոստոսի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի գումարը կազմում է մոտ 20 միլիարդ դրամ: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրգործի նախաքննությունն ավարտվել է, 2020 թվականի օգոստոսի 14-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը և այդ մասով քրեական գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Խաչատրյանի և նրա ազգական Կարեն Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրվել՝ դրա հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը, դատական ծախսերը և պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքների համար։ Նրա հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով) մեղադրանք է առաջադրվել նաև վերջինիս ազգական, ՊԵԿ և ֆիննախի ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանին: Գագիկ Խաչատրյանը 2014-16-ին ֆինանսների նախարարի պաշտոնն է զբաղեցրել, դրանից առաջ եղել է ՊԵԿ նախագահ։ Խաչատրյանը կալանավորվել է 2019-ի օգոստոսի 30-ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |