3 երեխայի մայրը Covid-19-ի դեմ պատվաստանյութ է ստեղծել և հայտնվել ՄԲ-ի թագուհու հետ մեկ վարկանիշում

3 երեխայի մայրը Covid-19-ի դեմ պատվաստանյութ է ստեղծել և հայտնվել ՄԲ-ի թագուհու հետ մեկ վարկանիշում

PanARMENIAN.Net - 58-ամյա Սառա Գիլբերտն Օքսֆորդում ղեկավարում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքները։ Նա համալրել է Մեծ Բրիտանիայի 25 ամենաազդեցիկ կանանց շարքը՝ թագուհու կողքին։ Այս մասին գրում է Forbes-ը։

Նրա զուգընկերը ժամանակին զոհաբերել է իր կարերիան, որպեսզի նա կարողանա զբաղվի գիտությամբ։ Զավակները մոր սարքած պատվաստանյութն առաջին ընդունողներից են եղել։

Գիտնականը եռյակ է լույս աշխարհ բերել 21 տարի առաջ։ Երեքն էլ զբաղվում են բիոքիմիայով և այն առաջին կամավորներից են, որոնց վրա փորձարկվել է պատվաստանյութը։ Երբ երեխաները ծնվել են, նա արդեն աշխատում էր Օքսֆորդում և բավարար միջոցներ չուներ դայակ վարձելու համար։ Նրա ամուսինը թողել է կարերիան և սկսել զբաղվել երեխաներով։ Գիլբերտի խոսքով՝ կնոջ համար ընտանիքի և աշխատանքի միջև իդեալական հավասարակշռություն գտնելն անհնար է առանց աջակցության։

Սառա Գիլբերտի լաբորատորիան պատվաստանյութեր է մշակել մալարիայի, A խմբի գրիպների, MERS վիրուսի դեմ, որը կորոնավիրուսային վարակների տեսակներից է՝ ուղտից մարդու անցած։

Օքսֆորդի լաբորատորիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա սկսել են աշխատել 2018-ի հունվարից։ Գիլբերտին և թիմին վիրուսի գենոմի վերծանելուց հետո միայն 100 օրում հաջողվել է սկսել պատվաստանյութի լաբորատորական փորձարկումները։

Շնորհիվ նախկինում ունեցած մշակումների և կառավարությունից ստացած դրամաշնորհի՝ հնարավոր է եղել առավելագույնս արագացնել պատվաստանյութի ստեղծման գործընթացը։

Պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա սկսել են 2020-ի ապրիլից։ 2-րդ փուլի փորձարկումներին մասնակցած բոլոր 1077 հոգու մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են առաջացել՝ առանց վտանգավոր կողմնակի ազդեցություններ ստեղծելու։ Արդյունքներից հետո բրիտանական կառավարությունը 100 մլն դեղաչափ է պատվիրել։

Գիլբերտի խոսքով՝ թեև պատվաստանյութերը խոստումնալից են, չի կարելի վստահությամբ ասել, որ դրանք պատրաստ են զանգվածային սպառման, քանի դեռ 3-րդ փուլով հազարավոր մարդկանց վրա չեն փորձարկվել։ 3-րդ փուլը կմեկնարկի սեպտեմբերին։ Միայն Հնդկաստանում այն սկսելու է օգոստոսի վերջին։

Եթե 3-րդ փուլը նույնպես հաջողությամբ ավարտվի, Սառա Գիլբերտի անունը կմնա պատմության մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---