Միխայիլ Բաղդասարովը մահացել է

Միխայիլ Բաղդասարովը մահացել է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին ՌԴ-ում 61 տարեկանում մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն. ըստ մամուլի հրապարակումների՝ Բաղդասարովը մինչև մահը կոմայի մեջ է եղել։

Գործարարը ծնվել էր 1959 թվականին։

Բաղդասարովը Հրազդանի ցեմենտի գործարանի, նավթամթերքների մատակարարմամբ զբաղվող Mika Limited ընկերության սեփականատերն էր, ինչպես նաև Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության։ Վերջինս սննկացել էր 2013 թվականին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---