Սուզորդները Սևանից հանված մի բեռնատար անվադողը սահման են ուղարկել

Սուզորդները Սևանից հանված մի բեռնատար անվադողը սահման են ուղարկել

PanARMENIAN.Net - Սուզորդները Սևանի հատակից հավաքած մի բեռնատար անվադողը սահման են ուղարկել։ Այդ մասին ասվում է Diving in Armenia-ի ֆեյսբուքյան էջում։

«Ուղղակի մոռացանք վրաները նշենք, որ հանված են ջրի տակից՝ հատուկ սահման ուղարկելու համար։ Կարծում ենք՝ զինվորները կուրախանային, եթե իմանային, որ այդ անվադողերն ի հայտ են եկել Սևանի հատակը մաքրելուց»,-ասվում է գրառման մեջ։

Հին անվադողերն ուղարկվում են սահման որպես հավելյալ պաշտպանության միջոց հենակետերում օգտագործելու համար։

Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 մլն դրամ, 2019-2021թթ. ծրագրով նախատեսվում է մաքրել 750 հեկտար մակերես։ Սևանա լճի մինչև 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---