Վրաստանում զբոսաշրջիկների ավտոբուսը գլորվել է ձորը. 17 զոհ կա

Վրաստանում զբոսաշրջիկների ավտոբուսը գլորվել է ձորը. 17 զոհ կա

PanARMENIAN.Net - Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Մահացել է 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել։ Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը` հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել:

Փրկված 3 ուղևորի վիճակը գնահատվում է ծանր:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մահացածները` նույնականացվում։

Վթարի հանգամանքները պարզվում են: Քննությունը տարվում է ՔՕ «Տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտումը» հոդվածով:

Շատիլի գյուղ բերող ճանապարհը համարվում է ամենավտանգավորը երկրում: Ձմռանն այն անանցանելի է առատ տեղումների պատճառով: Շատիլին հայտնի է միջնադարյան քարե աշտարակներով: Ամռանը քաղաք-ամրոց են այցելում հարյուրավոր զբոսաշրջիկներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---