Յուլիա Տիմոշենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Յուլիա Տիմոշենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ և խորհրդարանական «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները գրում էին, որ Տիմոշենկոն հիվանդացել է կորոնավիրուսով, սակայն տեղեկությունը ոչ ոք չէր հաստատել։

«Ցավոք սրտի, դա ճիշտ է։ Թեստը ցույց է տվել, որ Յուլիա Տիմոշենկոն վարակվել է Covid-19-ով։ Վիճակը գնահատվում է ծանր։ Նա բարձր ջերմություն ունի՝ մինչև 39 աստիճան։ Պայքարում է»,- գրել է Սորոկան։

Ուկրաինայում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր վարակի 104,958 դեպք է գրանցվել, 52,235 մարդ ապաքինվել է, 2271՝ մահացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---