Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել։ Ըստ հիվանդության մշտադիտարկման պաշտոնական StopCov կայքի՝ վարակակիրների թիվը համավարակի բռնկումից ի վեր 1421 է։

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1137, մահացել՝ 17 մարդ։

Կարանտինում 7005 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 255։

Օգոստոսի 21-ից չեղարկվել են սահմանափակումները Սվանեթի Մեսթիայի շրջանի բոլոր գյուղերում, բացառությամբ շրջկենտրոն Մեսթիայի և Լենջերի գյուղի։ Օգոստոսի 19-ին երկրի միջկառավարական համակարգման խորհրդի նախագահ Ալեքսանդր Խոջենաշվիլին հայտարարել էր, որ հյուրանոցների, բարերի, ակումբների և սրճարանների սպասարկող անձնակազմերն ինտենսիվ կերպով կթեստավորվեն։ Նման որոշումը պայմանավորված է տուրիստների թվի աճով, ինչն էլ իր հերթին բարձրացնում է սպասարկման ոլորտի աշխատողների վարակվելու շանսերը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---