Շախմատի օլիմպիադայում ՀՀ ընտրանին ևս մեկ խաղ կանցկացնի՝ 1/4 եզրափակչի ուղեգրի համար

Շախմատի օլիմպիադայում ՀՀ ընտրանին ևս մեկ խաղ կանցկացնի՝ 1/4 եզրափակչի ուղեգրի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը շախմատի օնլայն օլիմպիադայի 1/4 եզրափակչի ուղեգրի համար պետք է անցկացնի ևս մեկ մրցախաղ D խմբում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Հունաստանի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարին ընդգրկված է 40 թիմ, որոնք բաժանված են 4 խմբից։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք են ստանում հանդես գալ 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն անցկացնում են լրացուցիչ մրցախաղ՝ 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։

Վերջին տուրում հայկական հավաքականը 5-1 հաշվով հաղթել է Եգիպտոսին և գրավել իր խմբում 3-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակչի ուղեգրի համար պետք է անցկացնի ևս մեկ մրցախաղ D խմբում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Հունաստանի հավաքականի հետ: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին:

Հավաքականի հիմնական կազմում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, 20 տարեկան Հայկ Մարտիրոսյանը, Աննա Սարգսյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---