Փաստաբան․ Նավալնին դեռ գիտակցության չի եկել

Փաստաբան․ Նավալնին դեռ գիտակցության չի եկել

PanARMENIAN.Net - Գերմանական կլինիկայում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դեռ գիտակցության չի եկել, հայտարարել է նրա փաստաբան Օլգա Միխայիլովան, փոխանցում է «Վեդոմոստին»։

«Ալեքսեի բացակայության պատճառը հայտնի է։ Նա տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ ներկա պահին գտնվում է։ Նա դեռ գիտակցության չի եկել։ Նրա հետ կապվելն անհնար է, քանի որ կոմայի մեջ է»,- ասել է պաշտպանը դատական նիստին։

Նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 14-ը։

Հունիսի 15-ին Նավալնու դեմ քրգործ էր հարուցվել, նա զրպարտության մեջ է մեղադրվում։

Օգոստոսի 20-ին Նավալնին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ իրեն վատ էր զգացել, ինքնաթիռը Օմսկում հարկադրված վայրէջք էր կատարել, Նավալնին քաղաքային հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ նրան արհեստական շնառության սարքին էին միացրել։ Օգոստոսի 22-ին նրան Գերմանիա էին տեղափոխել։ Տվյալներ կան, որ Նավալնուն թունավորել են։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---