Դիզայները «վերակենդանացրել է» հռոմեացի կայսրերի արձանները

Դիզայները «վերակենդանացրել է» հռոմեացի կայսրերի արձանները

PanARMENIAN.Net - Դիզայներ Դանիել Ուոշարտը հատուկ ծրագրով կարողացել է «վերակենդանացնել» հռոմեական կայսրերի հնագույն արձանները՝ վերածելով դրանք իրատեսական դիմանկարների, փոխանցում է «Պոպուլյարնայա Մեխանիկան»։

Ուոշարտը կարանտինի ժամանակ 54 դիմանկար է ստացել։ Դրա համար օգտագործել է ArtBreeder օնլայն ծրագիրը, որը ներկայացրել է դիմանկարի նախնական տարբերակը։ Դիզայները ձեռքով շտկել է այն՝ տալով նաև «բնորդների» պատմական նկարագրություններին բնորոշ գծեր։

Ուոշարտն ասում է, որ իր նպատակը կրկնօրինակելը չի եղել, այլ դիմանկարներ ստանալը, որոնք իրենք իրենցով համոզիչ կլինեին․ «Ինչ ես անում եմ՝ գեղարվեստական մեկնության գեղարվեստական մեկնություն է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---