Կարմիր Հարսանիք՝ Ադրբեջանում․ Հարսանքատերը հայր Ալիևի «գորշ կարդինալն» է

Կարմիր Հարսանիք՝ Ադրբեջանում․ Հարսանքատերը հայր Ալիևի «գորշ կարդինալն» է

PanARMENIAN.Net - Ադրբեջանում օգոստոսի 18-ին սկանդալային հարսանիք է կայացել․ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ամուսնացել են Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռամիզ Մեհդիևի թոռնուհին ու պետանվտանգության գնդապետերից (ըստ սոցցանցերի) մեկի որդին։ Հարսանիքն առաջացրել է հասարակության զայրութը։

Դրան ներկա են եղել նախկին և ներկա բազում բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նրանց մեծ մասը տուգանվել է, դատել են նաև նորապսակների հայրերին։ Հարսանիքին մասնակցելուց հետո պատգամավորներից մեկը դուրս է եկել խորհրդարանում իշխող խմբակցության կազմից, իսկ նրա կինը՝ երկրի ՄԻՊ ղեկավարը, տուգանվել է։

Հարսանիքի մասին իրավապահներն «իմացել են» սոցցանցերում տարածված տեսանյութերից։

Ծաղրանկարի հեղինակ՝ Գունդուզ Աղաև, պատկերված է Ռամիզ Մեհդիևը

Ով է Մեհդիևը

Ռամիզ Մեհդիևը նախագահի աշխատակազմի ղեկավարն է եղել 26 տարի՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժամանակներից՝ մինչև 2019-ի հոկտեմբեր։ Մեհդիևն Ադրբեջանում հայտնի է նաև որպես «գորշ կարդինալ»: 81-ամյա Մեհդիևին աշխատանքից ազատելիս շնորհվել է «Հեյդար Ալիևի» շքանշան: Բացի այդ՝ Մեհդիևը նշանակվել էր Գիտությունների ակադեմիայի նախագահ ու ստացել «հատուկ տեղ Ազգային անվտանգության խորհրդի կազմում», ինչը կարելի է դիտարկել որպես «պատվավոր թոշակ»։

Ինչու հենց Մեհդիևը

Մեհդիևն ինքը չի ընդունում իր հասցեին հնչող մեղադրանքները, կարծում է, որ իր հանդեպ ընտրովի արդարադատություն է իրականացվել, այդ օրերին հայտնի այլ դեմքեր են հարսանիքներ կազմակերպել, սակայն միայն իր փեսային են ձեռնաշղթաներով բերման ենթարկել, միայն իր մտերիմներին են դատարանի առաջ կանգնեցրել։

Իշխանամետ լրատվամիջոցները հայտնում են, որ Մեհդիևին արձակուրդ են ուղարկել։ Նա դիմադրում է՝ արձակուրդ չի գնացել, շարունակելու է աշխատել։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում վերլուծաբան Հայկ Խաչիկյանը ներկայացրեց, որ Ալիևը վերջին ժամանակներում ներիշխանական վերադասավորումներ է արել՝ հին գվարդիայի անդամներին հետին պլան մղելով։ Եվ պաշտոնանկ արվելուց հետո Մեհդիևն առնվազն նեղացած է մնացել Ալիևից, և կարելի է հիմանավոր ենթադրություն անել, որ նրանց հարաբերություններն առնվազն առաջվանը չեն։ Այդ պատճառով՝ այս դեպքում իշխանական լծակներից զրկված լինելով՝ նա չէր կարող միջամտել հարուցվող քրգործին։

Ինչ է ուզում Ալիևը ցույց տալ

Վերլուծաբանը չի կարծում, որ Ալիևի համար սա առիթ էր Մեհդիևին պատին դեմ տալու համար․ անհրաժեշտության դեպքում դրա համար բազում այլ լուրջ պատճառներ և դեպքեր կգտնվեն։ Նրա խոսքով՝ այս միջադեպը վկայում է, որ Մեհդիևի շրջապատն այլևս արտոնյալների շրջանակում չէ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---