Aeroflot-ը Երևանից շաբաթը 2 տարանցիկ չվերթ կիրականացնի

Aeroflot-ը Երևանից շաբաթը 2 տարանցիկ չվերթ կիրականացնի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել, ասվում է «Զվարթնոց» օդանավակայանի հայտարարության մեջ։

Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ:

Երևանի «Զվարթնոցից» Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, որոնք «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես, Շանհայ և եվրոպական երկրներ:

Պետք է նկատի ունենալ, որ «Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան ՊՇՌ թեստի տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ վաղ, քան 72 ժամ առաջ: Ուղևորը պետք է ուսումնասիրի նաև մեկնման երկրի մուտքի կանոնները և իր մոտ ունենա անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է կապ հաստատել Aeroflot ավիաընկերության հետ:

Այսուհետ ՀՀ տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրով, կամ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---