Ինչպես են ջարդում Աղբյուր Սերոբի 7-ի բարդիները (վիդեո)

Ինչպես են ջարդում Աղբյուր Սերոբի 7-ի բարդիները (վիդեո)

PanARMENIAN.Net - Ֆեյսբուքյան օգտատեր Պարույր Սինիավսկին տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է թե ինչպես են Աղբյուր Սերոբի 7 հասցեի բակում հատուկ տեխնիկայով ջարդում բարդիներն ու այլ ծառերը։

Վերջին օրերին Աղբյուր Սերոբի 7-ի բնակիչները բողոքի ակցիաներ են անում բակում բարձրահարկ շենքի կառուցման դեմ։

Բնակիչներից նշում են, որ տեսել են շենքի նախագիծը և նկատել, որ որոշ բնակարաններ ներկայացվել են որպես կանաչապատ տարածքներ։ Նրանք նաև բողոքում են, որ շենքը փակելու է իրենց տների հասանելիությունն արևին։

Բնակիչների խոսքով՝ իրենց հետ ոչ մեկ չի քննարկել, թեև քաղաքապետարանից խոստացել էին մինչև շինարարության սկիզբը քննարկում կազմակերպել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---