Բաթոյան․ Ըստ մարզպետի՝ Խաշթառակի ընտանիքում բռնության մասին որևէ ահազանգ նախկինում չի եղել

Բաթոյան․ Ըստ մարզպետի՝ Խաշթառակի ընտանիքում բռնության մասին որևէ ահազանգ նախկինում չի եղել

PanARMENIAN.Net - Խաշթառակի բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում, ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հղում անելով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։

Բաթոյանը նշել է, որ որպես սոցիալապես անապահով ընտանիք և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները:

Խաշթառակի 57-ամյա բնակիչը 2014-ին ծնված անչափահաս թոռանը ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին։ Երեխան օգոստոսի 25-ին գիտակցության չգալով մահացել էր։ Պարզվել է, որ այդ երեխային ու իր 5 անչափահաս երեխային ծեծել է նաև 28-ամյա հորաքույրը։

Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխայի խնամքը կիրականացնի նույն հաստատությունում: Քննարկվում է նաև ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---