ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» ԱԴ ընթացքում կիրառված տուգանքների չեղարկման նախագիծ կմշակեն

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» ԱԴ ընթացքում կիրառված տուգանքների չեղարկման նախագիծ կմշակեն

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը որոշել է մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ:

Առաջիկայում այն Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Աշխատանքային խումբը միաժամանակ որոշել է դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին կասեցնել Պարետի համապատասխան որոշումը:

Գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշել է դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրգործ:

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հետագայում երկարաձգվել է և գործելու է մինչև սեպտեմբերի 11-ը։ Այլ պահանջների թվում պարտադիր է դիմակ կրելը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, որի բացակայության համար տուգանք է սահմանված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---