1-5 մլն դրամի աջակցություն՝ սահամանմերձ գյուղերում հակառակորդի կրակից տուժածներին

1-5 մլն դրամի աջակցություն՝ սահամանմերձ գյուղերում հակառակորդի կրակից տուժածներին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 1-5 մլն դրամի միանվագ դրամական օժանդակություն կտրամադրի սահմանամերձ բնակավայրերում հակառակորդի գործողություններից տուժած քաղաքացիներին կամ նրանց ընտանիքներին։ Կառավարությունն ընդունել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը։

Միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի այն քաղաքացիներին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամ են դարձել, աջակցությունը կտրամադրվի՝ համապատասխանաբար՝ 3, 2 և 1 մլն դրամի չափով։

Հակառակորդի գործողությունների հետևանքով մահացածների ընտանիքներին 5 մլն դրամ միանվագ աջակցություն կտրամադրվի:

Աջակցությունը կգործի 38 բնակավայրի (16 համայնք) մասշտաբով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է նաև, որ կփոխհատուցվի գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով գյուղացիների կորցրած կամ ոչնչացված ցանկացած տեսակի գույքի համար։

Քաղաքաշնության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն իր հերթիննշել է, որ սահմանամերձ համայնքներում հուլիսյան բախումներից հետո ընթանում են վնասների վերականգնման աշխատանքները։

Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահամանի հյուսիսային հատվածում՝ Տավուշում բախումներ են եղել։ Ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում 5 հայ զինծառայող է զոհվել, ադրբեջանցիները պաշտոնապես 12 զոհի մասին են հայտարարել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---