Գեղարքունիքում 3 դամբարան են քանդել և թալանել![]() 28 օգոստոսի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում 3 դամբարան են քանդել և թալանել։ Այդ մասին ասվում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։ Դամբարանները գտնվում են համայնքից մոտ 2 կմ դեպի արևմուտք՝ b>«Դամբարանադաշտ մ․թ․ա. 2-1 հզմ.» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանման գոտում։ Անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են և թալանել դամբարանները։ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունն իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |