ԱԳ նախարար․ Միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրումն աշխատանքի կարևոր ուղղություն է մնում 1 սեպտեմբերի 2020 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար։ Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Խոսելով Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման գաղափարի մասին՝ Մնացականյանն ասել է, որ ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանց որևէ սահմանափակումների, խաղաղ կարգավորմանը ՀՀ հիմնական մոտեցումներից մեկն է։ Հարցին, թե արդյո՞ք Մնացականյանը պատրաստ է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ համանախագահներն աշխատում են այդպիսի հանդիպման կազմակերպման ուղղությամբ, նախարարն ասել է, որ 2 տարում բավականին մեծ աշխատանք է իրականացվել միջնորդների կողմից տարբեր ուղղություններով։ Ըստ ՄՆացականյանի՝ միջնորդներն աշխատել են և կարգավորման հարցերի, և փոխզիջման հասնելու հիմնարար պարամետրերի, ինչպես նաև խաղաղությանը նպաստող մթնոլորտի վրա, մասնավորապես՝ այն նախագծերի, որոնք կարող են նպաստել խաղաղությանը ժողովրդներին նախապատրաստելուն։ «Աշխատանքի շատ կարևոր ուղղություն է մնում հրադադարի ռեժիմի պահպանման ուժեղացումն ու մշտական միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրումը։ Մենք հավատարիմ ենք այս աշխատանքների բոլոր ուղղություններին և, ես իմ կողմից պատրաստ եմ շարունակել այդ աշխատանքը»,- ասել է նա։ Հստակեցնող հարցին, թե հենց վաղը պատրա՞ստ է առանց նախապայմանների հանդիպել ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ Մնացականյանը պատասխանել է. «Իհարկե պատրաստ ենք հանդիպել, իհարկե, պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Եվ այստեղ մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքների կարևորությունը փոխզիջումների որոնման, անվտանգության ապահովման, ուժի չկիրառման ու մաքսիմալիստական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտությունն է»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |