Փարիզի հայկական սբ.Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 105 տարեկան է

PanARMENIAN.Net - Փարիզի հայկական սբ.Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հոկտեմբերի 2-ին կնշի իր հիմնադրման 105-ամյակը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Նրա խոսքերով, Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմը առանձնահատուկ միջոցառումներ չի նախատեսում: «Արարողությունը տեղի կունենա եկեղեցում հոկտեմբրի 2-ին»,-ասել է նա:



Եկեղեցին կառուցվել է 1904թ. XX դարի խոշորագույն հայ գործարար եւ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի միջոցներով, ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր Դեզիրե Գիլբերտի նախագծով: Եկեղեցին գտնվում է Ժան Գուժո փողոցում` Ելիսեյյան դաշտերի հարեւանությամբ: Եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ տարածքը գնելու համար հայ բարերարը վճարել է այն ժամանակների համար աստղաբաշխական մի գումար` 450 հազար ֆրանկ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---