Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից մահացել է մասնաճյուղի տնօրենը

Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից մահացել է մասնաճյուղի տնօրենը

PanARMENIAN.Net - Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից ու հրդեհից մահացել են զոդողը և մասնաճյուղի տնօրեն Լևոն Ալեքսանյանը։ Այդ մասին հայտնել է ընկերության սեփականատեր Արմեն Գասպարյանը, գրում է Aysor.am-ը:

Մյուս 4 վիրավորը տեղափոխվել է Երևանի այրվածքաբանական կենտրոն։ Նրանք ունեն միջին այրվածքային վնասվածքներ:

Ըստ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Գասպարյանը հավելել է, որ այժմ գործարանում աշխատանքը դադարացված է, այն հոսանքազրկված է, խաղողի մթերումն իրականցվում է մյուս մասնաճյուղում:

Հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:08-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---