25 մլն դրամ բեյրութահայերին՝ ՀՅԴ «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի միջոցով![]() 1 սեպտեմբերի 2020 - 18:28 AMT PanARMENIAN.Net - «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի հայտարարած «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի արդյունքում՝ մոտ 10 օրում հանրային դրամահավաքով հավաքվել է մոտ 25 մլն դրամ, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։ «Սեպտեմբերի 1-ին 1000 ընտանիքի համար նախատեսված պարենամթերքի արկղերով բեռնված ինքնաթիռը կուղևորվի Լիբանան։ Լիբանան կմեկնեն նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը»,-ասված է հայտարարության մեջ։ 5 մլն դրամի օգնություն է տրամադրել նաև Սիրիայում բնակվող հայերին։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին: ՀՀ-ն ու Արցախը Բեյրութի հայ համայնքին օժանդակություն արդեն ուղարկել են։ Լիբանանն ավելի վաղ բարեկամ երկրներից օգնություն էր խնդրել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |