Երևանում ու Արմավիրում ալկոհոլից թունավորվածները 23-ն են. 2 տարբեր դեպք է![]() 1 սեպտեմբերի 2020 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել է Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի: Մնացած 6 դեպքն արձանագրվել է Երևանում, որից 3-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ: Տուժածները տեղափոխվել են հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ. 3-ը՝ Արմավիրի ԲԿ (3-ը` մահացած), 17-ը՝ Արմենիա ՀԲԿ (8-ը` մահացած), 2-ը՝ Թիվ 1 համալսարանական կլինիկա, 1-ը՝ Էրեբունի ԲԿ: 12 պացիենտից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից 2-ը միացված է արհեստական շնչառության սարքին, 3–ը՝ ծանր վիճակում, 2-ը՝ միջին ծանրության և 2 անձ՝ դեռևս առանց կլինիկական նշանների: Եվս 1-ը գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել Արմենիա ՀԲԿ-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |