Ալկոհոլային թունավորման զոհերի թիվն ավելացել է ևս մեկով

Ալկոհոլային թունավորման զոհերի թիվն ավելացել է ևս մեկով

PanARMENIAN.Net - Ալկոհոլային թունավորման զոհերի թիվն ավելացել է ևս մեկով: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, գրում է «Ազատությունը»։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, 12-ը՝ մահվան ելքով: Այդ 23 դեպքից 17-ը, որից 9-ը՝ մահվան ելքով, գրանցվել է Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում, դրանցից 3-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:

Տուժածները տեղափոխվել են երկրի տարբեր բուժհաստատություններ: Կան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---