ՀՅԴ-ն համաներում է նախկին դաշնակցականների

ՀՅԴ-ն համաներում է նախկին դաշնակցականների

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության Բյուրոն հայտարարում է համաներում բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից և շարքերից դուրս գտնված ժամանակ Դաշնակցության դեմ չեն գործել։

Համաներումը հայտարարվել է ՀՅԴ հիմնադրման 130-ամյակի կապակցությամբ։

ՀՅԴ կազմակերպությանը վերամիանալ ցանկացողները կարող են դիմել իրենց ներկա բնակության շրջանի մարմնին։

ՀՅԴ-ն հիմնադրվել է 1890-ին Թիֆլիսում՝ Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից: ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակչության սփռվածությունը՝ կուսակցության կազմակերպական կառուցվածքում որդեգրեց ապակենտրոնացման սկզբունքը։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---