ԱՄՆ-ն հանում է Կիպրոսի համար զենքի էմբարգոն՝ Միջերկրական ծովում հույն-թուրքական լարվածության ֆոնին

ԱՄՆ-ն հանում է Կիպրոսի համար զենքի էմբարգոն՝ Միջերկրական ծովում հույն-թուրքական լարվածության ֆոնին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կիպրոսն ԱՄՆ առանցքային գործընկերն է Արևելյան Միջերկրականում։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը հանում է Կիպրոսին զենքի որոշ բաղադրիչների մատակարարման էմբարգոն, գրում է Interfax-ը։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ մենք խորացնում ենք Կիպրոսի հետ գործակցությունն անվտանգության ոլորտում։ Առաջիկա ֆինանսական տարում մենք կհանենք Կիպրոսի ոչ մահաբեր սպառազինության վաճառքի սահմանափակումը»,-ասվում է Պոմպեոյի գրառման մեջ։

ԱՄՆ-ում նոր ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին։

Թուրքիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Վաշինգտոնի այդ որոշումը, հայտարարել է, որ այն անհամատեղելի է Թուրքիայի և ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների ոգու հետ։

Պոմպեոյի հայտարարությունը հնչել է Արևելյան Միջերկրականի ավազանում իրավիճակի վատթարացման ֆոնին։ Վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ծավալած էներգակիրների որոնողական աշխատանքների պատճառով լարված հույն-թուրքական հարաբերություններն առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական Oruç Reis նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

Անկարան նաև հատուկ հետազոտական նավեր է ուղարկել նավթագազային հետախուզման համար այն տարածքներ, որտեղ Կիպրոսը արդյունահանման թույլտվություններ է տվել ԱՄՆ, Ֆրանսիայի և Իտալիայի ընկերություններին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---