Վրաստանը խստացրել է իր քաղաքացիների՝ ԵՄ մեկնելու կանոնները

Վրաստանը խստացրել է իր քաղաքացիների՝ ԵՄ մեկնելու կանոնները

PanARMENIAN.Net - Վրաստանը խստացրել է դեպի Եվրամիության երկրներ իր քաղաքացիների մեկնելու կանոնները բազմաթիվ բողոքներից հետո՝ Շենգենի գոտու երկրներում ապաստան հայցողների զանգվածային հոսք է գրանցվել։

Վրաստանի իշխանությունները նման քայլի են դիմում Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Իսլանդիայի բողոքների պատճառով, գրում է Sputnik Georgia-ն։

Այժմ Վրասանի քաղաքացիների մեկնումը կարող է կասեցվել, եթե չկա կենսաչափական անձնագիր, որը վավեր կլինի հայրենիք վերադառնալուց հետո առնվազն ևս 3 ամիս, եթե չկա հետադարձի տոմս կամ ամրագրում, չկա հյուրանոցի ամրագրում կամ ընդունող կողմի հստակ հասցե։ Պարտադիր է նաև ապահովագրության առկայությունն ու բավարար միջոցները։

Այն անձինք, որոնք կօժանդակեն ապաստան ստանալու համար կեղծ փաստաթղթերի ստեղծմանը, կարող են դատապարտվել 3-8 տարվա ազատազրկման։ Կանոններն ուժի մեջ են մտնում 2021-ի հունվարի 1-ից։

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը Վրաստանի և ԵՄ միջև սահմանվել է 2017-ին, որով հնարավորություն է տրվում մինչև 90 օր առանց մուտքի արտոնագրիի մնալ Շենգենի գոտու ցանկացած երկրում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---