Կրակոցներ ու վիրավորներ Երևանի շենքերից մեկի խաղահրապարակում

Կրակոցներ ու վիրավորներ Երևանի շենքերից մեկի խաղահրապարակում

PanARMENIAN.Net - Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակում ցերեկվա ժամերին հրաձգություն է եղել։ Դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նախնական տեղեկություններով հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ։

Վիրավորներից երկուսը «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են:

Դեպքի վայր է գնացել Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը։ Տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, զինամթերք իրացնելու հոդվածների հատկանիշներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---