Արմավիրում ինքնաթոր օղու վաճառքի գործով 3 մարդ է ձերբակալվել

Արմավիրում ինքնաթոր օղու վաճառքի գործով 3 մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Տնայնագործ օղուց Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 3 անձ։

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն՝ ներկայացված նմուշում հայտնաբերվել է մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն:

Նշված դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի (անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ) հատկանիշներով (պատժվում է 4-10 տարի ազատազրկմամբ): Նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում ալկոհոլից թունավորման 38 դեպք է գրանցվել. 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Նրանցից 14-ը մահացել են։ Պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուրը մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումն է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---