Արմավիրում ինքնաթոր օղու վաճառքի գործով 3 մարդ է ձերբակալվել![]() 4 սեպտեմբերի 2020 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Տնայնագործ օղուց Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 3 անձ։ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն՝ ներկայացված նմուշում հայտնաբերվել է մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն: Նշված դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի (անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ) հատկանիշներով (պատժվում է 4-10 տարի ազատազրկմամբ): Նախաքննությունը շարունակվում է: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում ալկոհոլից թունավորման 38 դեպք է գրանցվել. 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Նրանցից 14-ը մահացել են։ Պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուրը մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումն է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |