Նախագահը մեդալներով է պարգևատրել ԱԻՆ մի շարք աշխատողների

Նախագահը մեդալներով է պարգևատրել ԱԻՆ մի շարք աշխատողների

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցների է պարգևատրել։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել․

ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հակոբ Յուրիկի Սարգսյանը և ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վահան Վլադիմիրի Փիրումյանը։   Արիության մեդալով

Նարեկ Լորիսի Աղասյանը՝ ԱԻՆ փրկարար ծառայության քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ավագ ենթասպա

Վահե Սերոժի Գրիգորյանը՝ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փրկարարական ծառայության սերժանտ

Մարտական ծառայության մեդալով՝

Սերգո Սեյրանի Պետրոսյանը՝ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ենթասպա   Արմեն Անդրանիկի Մակարյանը՝ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի վարորդ-հրաձիգ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---