Մարուքյան․ Կարանտին հայտարարելը վատ ուղերձ է, այլ երկրները գուցե սահմանները չբացեն

Մարուքյան․ Կարանտին հայտարարելը վատ ուղերձ է, այլ երկրները գուցե սահմանները չբացեն

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Ազգային ժողովում ԱԴ-ն կարանտինով փոխարինելուն առնչվող օրենքների նախագծի փաթեթի քննարկման ժամանակ, ասել է, որ հանրապետության տարածքով մեկ կարանտին հայտարարելը շատ վատ ուղերձ է։

«Մտավախություն ունեմ, որ այն երկրները, որոնք պատրաստվում էին Հայաստանի քաղաքացիների համար սահմանները բացել սեպտեմբերի 12-ից հետո, հնարավոր է, կարանտինի հիմքով, շարունակեն սահմանները փակ պահել ՀՀ համար»,-ասել է Մարուքյանը՝ նշելով, որ տնտեսությունը կտուժի։

Ըստ նրա, նախագծում շատ հակասահմանադրական դրույթներ կան՝ կապված մարդու իրավունքների հետ։ «Միջազգային առողջապահության կազմակերպության մոտեցումներն էլ շատ անգամ հակասական են, պետք է վերանայվի»,-ասել է նա։

ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 80 պատգամավոր։ Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում` ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---