Վրաստանի 592 քաղաքացու ուսանելու նպատակով կթողնեն ՀՀ գալ![]() 4 սեպտեմբերի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Պարետը Հայաստանի ուսհաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու կթույլատրի մտնել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով: Բացի այդ Հայաստան կգան նաև դպրոցներում սովորող Վրաստանի 5 քաղաքացի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ առհասարակ ընդունելության քննություններին մասնակցելու համար Հայաստան են այցելել այլ երկրների քաղաքացի 84 սփյուռքահայ (Վրաստան` 69, ՌԴ՝ 14, ԱՄՆ՝ 1) և արտերկրում գտնվող ՀՀ 11 քաղաքացի։ Վրաստանի 17 քաղաքացին ընդունվել է բուհ։ Հայաստանում ուսումնառելու նպատակով ներկայումս նախարարություն է դիմել ավելի քան 300 սփյուռքահայ, որոնցիցմոտ 250-ը՝ Վրաստանի քաղաքացի: Ընդունելության գործընթացը շարունակվում է։ Դիմորդներին թույլատրվել է մտնել ՀՀ տարածք: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |