Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են![]() 4 սեպտեմբերի 2020 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական պետական ուսհաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, այդ թվում՝ դպրոցականների արձակուրդների օրերը: 3-12-րդ դասարաններում սովորողների աշնանային արձակուրդները կլինեն նոյեմբերի 2-15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ։ Գարնանային արձակուրդ չի նախատեսվում: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են նոյեմբերի 2-15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են նոյեմբերի 2-15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ: Հանրակրթական ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունն ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերն իրականացնել հեռավար ուսուցման ձևով։ Այդ դեպքում նախարարությունը կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ հաստատության ենթակայության՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |