Լորդ Արա Դարզին՝ Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահ 7 սեպտեմբերի 2020 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը 2020-ի սեպտեմբերի 1-ից մեկ տարով ստանձնել է Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, հայտնում է BSA-ն։ Արա Վարդգես Դարզին ծնվել է Իրաքի Բաղդադ քաղաքում, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ծնողների ընտանիքում: Նա աշխարհի առաջատար վիրաբույժներից է։ Լոնդոնի Կայսերական քոլեջի նրա ղեկավարած ամբիոնը զբաղվում է ռոբոտացված վիրաբուժությամբ։ Պրոֆեսորը Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրենն է, քոլեջի Փոլ Համլինի վիրաբուժության ամբիոնի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի ղեկավարը։ Դարզին նաև խորհրդատու վիրաբույժ է Imperial College հոսպիտալում, Royal Marsden-ում։ Պրոֆեսոր Դարզին վիրաբուժությունում ռոբոտների և տեխնոլոգիաների կիրառման հեղինակ է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |