Վրաստանի միավորված ընդդիմությունը Սաակաշվիլիին է վարչապետի թեկնածու հայտարարել

Վրաստանի միավորված ընդդիմությունը Սաակաշվիլիին է վարչապետի թեկնածու հայտարարել

PanARMENIAN.Net - Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումն իրենց վարչապետի թեկնածու են հայտարարել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

«Ուժը միասնության մեջ է» միավորումն ընդգրկում է 11 կուսակցություն, այդ թվում՝ Սաակաշվիլու ստեղծած նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։ Միավորումը ստեղծվել է 2018-ի ամռանը՝ նախագահական ընտրութուններում իշխող «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրատան» կուսակցության դեմ պայքարի նպատակով։ Միավորումը չկարողացավ հաղթել, դրա թեկնածուն երկրորդ տեղը զբաղեցրեց, գրում է Sputnik Georgia-ն։

«Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և առերեսվի իր ժողովրդի հետ։ Հենց այդ պատճառով են «Միասնական ազգային շարժումն» ու միավորված ընդդիմությունը որոշել նրան հայտարարել վարչապետի իրենց թեկնածու»,- ասել է Ազգային շարժման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն։

Մինչդեռ Սաակաշվիլին Վրաստանում պաշտոնապես համարվում է հանցագործ և դատապարտված է 6 տարվա ազատազրկման տարբեր քրեական հանցագործությունների համար։ Վրաստան ժամանելու դեպքում նա անմիջապես կկալանավորվի, եթե մինչ այդ նրան ներում չշնորհի Վրաստանի նախագահը։ Այժմ Սաակաշվիլին բնակվում է Ուկրաինայում, ունի Ոկրաինայի քաղաքացիություն և զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը։

Ավելի վաղ Սաակաշվիլին տեսաուղերձում հայտարարել էր, որ որոշել է հայրենիք վերադառնալ։ Նա ասել է, որ վերջին 7 տարում շատ բանի միջով է անցել և բավարար փորձ ու գիտելիք է կուտակել «իր երկրին ծառայելու և սխալներ թույլ չտալու» համար։ Նա նաև խոստովանել է, որ նախագահության ժամանակ սխալներ, այնուամենայնիվ, եղել են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---