Բժշկական առցանց հարթակ է ստեղծվել![]() 8 սեպտեմբերի 2020 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Գործարկվել է նոր և անվճար բժշկական հարթակ (Doctor Yan), որը հնարավորություն կտա ընտրելու բժիշկ` հիմնվելով տրամադրված մատչելի, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության վրա, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Այցելուի համար հավելվածի հնարավորություններն են՝ • նշված քաղաքում գտնել տվյալ մասնագիտացմամբ գործող և գրանցված բոլոր բժիշկներին, • կարդալ բժշկի կենսագրությունը, • տեսնել տվյալ բժշկին այցելած այլ պացիենտների կարծիքները, • տեսնել պարզ և օբյեկտիվ սանդղակ բժշկի առավելությունների և թերացումների մասին, • առցանց օր և ժամ ամրագրել այցելության համար: Հարթակը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող գաջեթների համար: Բժշկի համար հավելվածի հնարավորություններն են՝ • գրանցվել հարթակում և լինել տեսանելի մեծ հանրության համար, • տեսնել սեփական գործունեության օբյեկտիվ գնահատականը, • օգտվել հավելվածի մի շարք ծառայություններից՝ գովազդից մինչև վիճակագրություն, • քայլել ժամանակին համընթաց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |