Հայ և ռուս օդաչուներն օդային «մարտի» են բռնվել վարժանքի շրջանակում![]() 8 սեպտեմբերի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռուսական ռազմակայանի օդաչուները համատեղ թռիչքային մարտավարական վարժանք են անցկացրել մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։ Հայաստանի ԶՈւ օդաչուները ՍՈւ-30ՍՄ կործանիչներով և ՍՈւ-25 գրոհիչներով պայմանական վերատեղակայում են իրականացրել պահուստային օդակայանում։ Օդաչուները Միգ-29, ՍՈւ-30ՍՄ կործանիչներով և ՍՈւ-25 գրոհիչներով Ալագյազ զորավարժարանում ցամաքային թիրախների ոչնչացման հատուկ թռիչքային առաջադրանքներ են կատարել՝ թիրախավորելով պայմանական հակառակորդի զրահատեխնիկան, վարժանքներ են կատարել՝ խուսանավելով պայմանական հակառակորդի գրոհիչ և կործանիչ ավիացիայից։ Օդային «մարտից» հետո ինքնաթիռները վայրէջք են կատարել Գյումրիում։ Համատեղ վարժանքին մասնակցում է մոտ 500 զինծառայող երկու երկրից և մոտ 50 միավոր մարտական տեխնիկա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |